Սիրելի Բանաձև, այս հաղորդումը ցույց տվեց ձեր կեղծ և շինծու բանաևձ լինելը: Դուք պարզապես սեպ եք խրում հասարակության մեջ՝ բաժանելով այն աղանդավորի և ոչ աղանդավորի: Ներեցեք, պարապ ժամանակ վատնելու փոխարեն համարձակություն կունենաք արդյոք ժամանակ տրամադրել քահանաների բարոյական անկման, կաթողիկոսի ազգակործան բիզնեսների մասին: Միթե այսօր գիշերները կազինոներում անցկացնող և պլան քաշող ու հարբեցող քահանան ավելի վտանգավոր չէ ձեր՝ այսպես ներկայացրած աղանդավորից: Ինքս չլինելով Եհովայի վկա՝ կարող եմ փաստել, որ համենայնդեպս նրաց մեջ հարբեցողներ և թմրամոլներ չկան, չկան այնպիսինները, որոնք կազինոյի խաղասեղանի վրա իրենց ընտանիքը կդնեն, բենթլիներով և ատրճանակներով ման կգա: Դուք ձեր հաղորդումով պառակտում եք Սփյուռքը՝ օտարելով Սփյուռքի ՀԱՅ Ավետարանական համայնքը հայրենիքից՝ ակամա աղանդավոր անվանելով մի ստվար զանգված հայորդիների: Բավական քաջություն կունենաք արդյոք անդրադառնալ այսօր չինովնիկների լկտի պահվածքին, երբ նայում են դեմքիդ և անամոթաբար կաշառք են պահանջում: Արդյոք համարձակ կլինեք խոսելու սնկի պես աճող խաղատների և դրա հետևանքով ինքնասպան լինողների թվի աճի մասին: Աղանդավորություն չէ արդյոք մեռելապաշտությունը, արծաթե խաչը համբուրելն ու նոր փող գցելը, սփյուռքի եկեղեցիների վրա հարկ դնելը, մշակութային օջախներ քանդելը և դրանց տեղում վանքեր շինելը, բարոյազուրկ քահանան, ապաշնորհ լրագրողը, աշակերտից գումար շորթող ուսուցիչը: Գուցե և Գրիգոր Լուսավորիչն էլ էր աղանդավոր, չէ որ դրսից եկավ, չէ որ հայ չէր, չէ որ հրեաների կրոնն էր քարոզում, չէ որ մարդասպանի որդի էր:Աշխարհը գլխիվայր եք շուռ տվել, հարգելի Բանաձև: Աստծո Բանաձևն ունեցե՛ք
Ցավոք սրտի այսօր քրիստոնեությունը դարձել է ուղղակի իշխանության միջոց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Բացի այդ այն վաղուց հեռացել է այն վարդապետությունից, որ քարոզում էր Քրիստոսը. մարդկանց մեջ չկա քրիստոնության ամենագեղեցիկ և ամենակարևոր երկու բնորոշիչները` ՍԵՐԸ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ...
ReplyDeleteՉե՞ք ասի քահանաի անունը, որին տեսել եք կազինոյում և պլան քաշելիս: Խնդրում եմ ընդհանրական պատասխաններ չտաք նաև դեզինֆորմացիա:
ReplyDelete