Monday, June 13, 2011

Ցեղասպանություն Հայաստանում՝ հայերի ձեռքով

Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բլուրում հավաքվում և սգում ենք մեր միլիոնավոր հայրենակիցների նահատակությունը, մեղադրում ու սպառնում թուրքերին, հոխորտում հաշվեհարդար տեսնել մեր ոխերիմ թշնամու դեմ, այրում Թուրքիաի դրոշը և դրանով երջանկանում՝ մեր պարտքը հայրենիքի ու ազգի հանդեպ կատարած համարելով: Սակայն մոռանում ենք կամ անտեսում, որ ճիշտ մեր քթի տակ, ավելի ճիշտ մոտական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքներում կատարվում է մեկ այլ ցեղասպանություն՝ մեր եկող սերնդի ջարդը: Այս ցեղասպանությունը չի իրագործվում վայրագ թուրքերի միջոցով, այլ բավականին բարեկիրթ ու բարեհամբույր բժիշկների միջոցով, սպիտակ խալաթներով՝ սև ջարդ: Ու մենք դարձյալ հպարտանում ենք մեր բժիշկների անձնուրաց ծառայությամբ, գիտական կոչումներով՝ անտեսելով այն փաստը, որ շուրջ 30. 000 չծնված երեխա այս տարի նրանց թեթև ձեռքով պիտի հայտնվի աղբամանի մեջ: Դարձյալ հպարտանում ենք այն <պապաներով>, ովքեր վիզ դրած արու զավակ են ուզում լույս աշխարհ բերել՝ մորթել տալով դեռ չծնված, արևի լույսին սպասող աղջիկներին:
Եվ դեռ նորից կգնանք Ծիծեռնակաբերդ, նորից կսպառնանք թշնամուն, կբարձրաձայնենք 1,5 միլիոն զոհերի մասին, սակայն անամոթաբար կլռենք ու կշարունակենք ազգովի կոտորել մեզ, մեր սերունդը: Իսկ մեր երևելի հոգևորականները դարձյալ կշարունակեն լռել, դե ավելի կարևոր բաներ կան խոսելու...
Այնինչ ազգային վիճակագրությունը կշարունակի փաստել՝ մեկ շնչին ընկնող ծնունդների արհեստական ընդհատումների, ավելի ճիշտ՝ արհեստական վիժեցումների կամ աբորտների թվով ԱՌԱՋԻՆՆ ենք տարածաշրջանում: 

Wednesday, June 8, 2011

Լավ աղջիկ Արփի Սուքիասյանի ոդիսականը Սևանում

Ես կարամ չծեծեմ ու նախագահական մտնեմ

Սա այն խոսքերն են, որ ասել է Շանթ հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ցանկացած վայր առանց դուռը ծեծելու եք մտնում, ինչին պատասխանել էր. “Ես ցանկացած տեղ մտնում եմ... Ես կարամ չծեծեմ ու նախագահական նստավայր մտնեմ”:

Հիշեցնեմ, որ 2010թ. նոյեմբերի 10-ին Շանթ հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանը և Էդուարդ Պետրոսյանը մտել էին Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենք: Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վ.Բաղդասարյանը փորձել էր լրագրողներին դուրս հրավիրել շենքից, ինչի արդյունքում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Հիշյալ շենքը հանդիսանում է մասնավոր սեփականություն, իսկ լրագրողներն այնտեղ մուտք են գործել առանց թույլտվության: 2011թ. հունիսի 6-ին հիշյալ գործով դատական նիստում ցուցադրվեց ձայնասկավառակ նկարահանված հենց իրենց` լրագրողների կողմից:

Ձայնասկավառակում երևում է, թե ինչպես է լրագրող Ա. Սուքիասյանը դեպքի ականատես կանանցից մեկին դիմում հետևյալ խոսքերով. “Ցանկություններդ, աղջիկ ջան, ուրիշ տեղ կեթաս կդրսևորես, գիտես ցանկություններն ում հետ են դրսևորում, եղավ, իմ հետ ցանկություն չես…, ամեն դեպքում, եթե շեղումներ չունես, ցանկություններդ հակառակ սեռին դրսևորի”:

Մեկ այլ կադրում Վ.Բաղդասարյանը հարցնում է լրագրողին, ոնց դիմեմ Ձեզ, ինչին լրագրողը պատասխանում է. “Ես խի պիտի ներկայանամ”, իսկ հետագայում ավելացնում “Երբ որ դուք կպատասխանեք, ես կպատասխանեմ, իմ անունը ամեն օր եթերից հնչում է”:

Երբ լրագրողներին մի քանի անգամ փորձել են բացատրել, որ իրենք ներս են մտել մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք, նրանք շարունակ պահանջել են ցույց տալ սեփականության իրավունքի գրանցման վկայականը, այդ ընթացքում սակայն, իրենք ցույց չեն տվել իրենց` լրագրողի վկայականը:

Այստեղ ներկայացվեց քրեական գործի միայն մի փոքր հատվածը, զարգացումների մասին հանրությունը դեռ կտեղեկանա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան, Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան` Ռոբերտ Ռևազյան

Monday, June 6, 2011

<Կյանքի Խոսքը> և Աբգար Ափինյանի տագնապը

Ես տագնապի մեջ եմ. Աբգար Ափինյան



Երևանի գրողների միությունը հանդիպումներ է կազմակերպելու Հայաստանում գործող աղանդավորական շարժման ներկայացուցիչների  հետ: Այսօր այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Համաձայն բանախոսի` նրանց շարքերում հայտնվածներից շատերը գուցե չգիտակցված են հայտնվել այնտեղ: Ուստի, ըստ նրա, նրանց հետ զրուցելով, համոզելով  գուցե հետ կկանգնեն այդ ճանապարհից:

Ի դեպ` Աբգար Ափինյանը պաշտոնավարել է նաև  որպես Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետի մամուլի քարտուղար:
«Ես ի պաշտոնե զբաղվել եմ այդ հարցերով»,-հավելեց նա:

Բանախոսը  հայտնեց, որ այդ որոշմանը նպաստել է նաև քաղաքացիների կողմից ստացված աղանդավորների շատացման մասին ահազանգող բազմաթիվ նամակները: Համաձայն նրա` մարդիկ պահանջում են անդրադառնալ հասարակական լայն քննարկումների արժանացած ՀՀ-ում գործող աղանդների հարցին: Աղանդավորների հետ հանդիպումներ կազմակերպելու որոշմանը, ըստ Աբգար Ափինյանի, նպաստել է նաև վերջերս եկեղեցու տարածքում Տեր Եսայի քահանայի վրա աղանդավորների հարձակումը:

Նրա խոսքերով`երկրում  աղանդավորների նման ակտիվացումը պայմանավորված է մեր թուլացմամբ:

«Պայքարող աղանդի դեմ մենք չենք տալիս նրա սահմանումը: Շատ մարդկանց հետ եմ զրուցել, նրանք չգիտեն այդ սահմանումը»,-նկատեց նա:

Նա փաստեց, որ և´ Եհովայի վկաները, և´ մորմոնները համապատասխանում են աղանդի դասական որակավորմանը: Աբգար Ափինյանը հավաստիացրեց, որ  «Կյանքի խոսք» եկեղեցին աղանդավորական չէ :

«Մենք ստացել ենք «Կյանքի խոսք» եկեղեցուց պաշտոնական պարզաբանում, որի համաձայն ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցին ոչ մի դեպքում չի կարելի աղանդ անվանել, քանի որ ավետարանական եկեղեցին ամբողջ աշխարհում ճանաչված է Քրիստոսի ընդհանրական եկեղեցու բաղկացուցիչ մաս»,-պարզաբանումը կարդաց Աբգար Ափինյանը:

Անդրադառնալով օրենսդրությանը` բանախոսը հայտնեց, թե մեր օրենսդրությունը տալիս է աղանդների դեմ պայքարելու հնարավորություն:

«Այլ հարց է, թե մենք ինչքանով ենք օգտվում դրանից: Մեր հասարակության ուժերը կոնսոլիդացնելու ժամանակն է»,-ասաց նա:

Ըստ նրա` խնդիրը  մեկ վայրկյանի ընթացքում չի լուծվելու, այլ` քայլ առ քայլ: «Ես տագնապի մեջ եմ: Մեր ժողովրդի ապագան վտանգված է»,-եզրափակեց նա:

Wednesday, May 25, 2011

Ժնեւի առաքելական եկեղեցին փակվել է


hraparak.am 23.05.2011 Մարինե Խառատյան


Երբ երկու մոլորված եհովական փորձում են առաքելական եկեղեցու շրջակայքում մոլորեցնել մեկին, Հայ եկեղեցու քահանաները վրա են հասնում, վեճի բռնվում, վռնդում նրանց, «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաալիքները նրանց ազգային դավաճան են որակում, դեպքը դառնում է համազգային աղետ: Բայց երբ նույն Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի քայլերի պատճառով Սփյուռքում կազմաքանդվում ու փակվում է առաքելական եկեղեցի, որեւէ քահանա ձայն-ծպտուն չի հանում, ոչ էլ հեռուստատեսություններն ու մտավորականներն են աղմուկ բարձրացնում:
Մենք բազմիցս գրել ենք Ժնեւի եկեղեցու եւ Էջմիածնի միջեւ ծագած խնդիրների մասին: Օրերս տեղեկացանք, որ ի վերջո Ժնեւում տարիներ ի վեր գործող հայկական եկեղեցին փակվել է: Երեկ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը բողոք-հայտարարությամբ դիմել է իր հավատացյալներին՝ տեղեկացնելով, որ Էջմիածնի հետ ունեցած խնդիրների պատճառով ստիպված է առժամանակ փակել եկեղեցին:  «Սիրելի հավատացյալներ, մենք դժվար որոշում կայացրինք երեկ»,- իրենց երեկվա նամակում ասում են խորհրդի անդամները՝ շարունակելով. «Մենք տեղեկացել ենք, որ մեր 16 տարվա քահանայի՝ Տեր Աբելի քահանայագործությունը Գարեգին Բ-ի կողմից կախակայվել է, եւ նա արտոնություն չունի կատարել իր առաքելությունը: Մենք քննարկումներ ունեցանք եւ գտանք, որ ներկայում առավել ճիշտ է փակել եկեղեցին, որովհետեւ այսօրվա իրավիճակը շատ լուրջ է»: Այնուհետեւ խորհրդի անդամները հիշեցնում են, որ կաթողիկոսն իշխանություն չունի՝ ընտրելու եկեղեցու հոգեւոր հովիվ, այլ հովվին ընտրում է անդամական ժողովը, իսկ ընտրված հովիվը Տեր Աբելն է, ոչ թե Էջմիածնից ուղարկված Մեսրոպ սրբազանը: «Հիշեցնում ենք, որ Տեր Աբել Մանուկյանն է այսօր եկեղեցու հովվի պաշտոնում, եւ հայտարարում ենք, որ մեր եկեղեցին մաս չի կազմում որեւէ թեմի: Այս դիրքորոշումները հաստատվել են ձեր՝ հավատացյալների կողմից անդամական ժողովների ժամանակ, որ տեղի ունեցան 2010-ին եւ 2011-ին: Ձեր վստահությունը, քաջալերությունն ու նեցուկը շատ թանկ են մեզ համար, եւ մեր եկեղեցու ու համայնքի ապագան կախված է դրանից»,- իրենց հայտարարությունը եզրափակում են խորհրդի անդամները:
Կաթողիկոսին ուղղված մարտի 25-ի իրենց նամակում Ժնեւի եկեղեցու խորհուրդն «անընդունելի, անթույլատրելի ու անօրինական էր» հայտարարել Էջմիածնի որոշումը՝ հայտարարելով, թե թույլ չի տա ներկայիս հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգեւոր հոտը: Դրանից հետո կաթողիկոսը որոշեց կախակայել Ժնեւի եկեղեցու հովիվ Տեր Աբելի քահանայագործությունը՝ արգելելով նրան հոգեւոր ծիսակատարություններ իրականացնել եկեղեցում:
Ի դեպ, մայիսի 18-ին Էջմիածնի բռնապետական որոշումների ու գործողությունների դեմ բողոք-նամակ են հրապարակել Նիցցայի եկեղեցու խորհրդի անդամները՝ բողոքելով սպառնալիքներով ու ստիպողաբար Էջմիածնից պարտադրվող կանոնադրության դեմ: Այնպես որ, եթե այսպես շարունակվի, Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդումը ոչ հեռու ապագայի հարց է, եւ պատմագրքերում թերեւս կգրվի, որ դրանում մեծ դերակատարում է ունեցել Գարեգին Բ կաթողիկոսը:

Monday, May 23, 2011

Ճշմարիտ բարգավաճում. Դերեկ Պրինս


²ÛÝ Ù³ñ¹Á, áí ÙïáñáõÙ ¿ ²ëïÍá ûñ»ÝùÇ ßáõñç ó»ñ»Ï ¨ ·Çß»ñ ¨ ³Ùµ³ñÇßïÝ»ñÇ ×³Ý³å³ñÑáí ãÇ ù³ÛÉáõÙ, ³ëíáõÙ ¿, áñ ÇÝã ¿É Ý³ ³ÝÇ, ϵ³ñ·³í³×Ç: ê³Ï³ÛÝ ËݹÇñÝ ³ÛÝ ¿, áñ Ù³ñ¹ÇÏ µ³ñ·³í³×Ù³Ý ³Ù»ñÇÏÛ³Ý Å³Ù³Ý³Ï³ÏÇó ï»ëáõÃÛáõÝÁ í»ñóñ»É »Ý ¨ ÷áñÓáõÙ »Ý ³ÛÝ ËóÏ»É ²ëïí³Í³ßÝãÇ Ù»ç: ´³ñ·³í³×áõÙÁ µ³éÁ ×Çßï óñ·Ù³Ý»Éáõ ¹»åùáõÙ Ïëï³Ý³Ýù ѳçáÕáõÃÛáõÝ µ³éÁ: гí³ï³óÛ³ÉÇ Ñ³Ù³ñ ٻͳ·áõÛÝ Ñ³çáÕáõÃÛáõÝÝ ²ëïÍá ϳÙùÝ ³Ý»ÉÝ ¿: ¸³ ݳ¨ ÐÇëáõëÇ ¹ñ¹³å³ï׳éÝ ¿ñ: ܳ ³ë³ó. §ÆÙ Ï»ñ³ÏáõñÝ ³ÛÝ ¿, áñ ÇÝÓ áõÕ³ñÏáÕÇ Ï³ÙùÝ ³Ý»Ù ¨ Üñ³ ·áñÍÝ ³í³ñï»Ù¦: àñï»±Õ Ý³ ³í³ñï»ó ³Û¹ ·áñÍÁ: ʳãÇ íñ³: ´³ñ·³í³×áõ±Ù ¿ñ ¹³ ³ñÛ¹áù: ²Ù»ñÇÏÛ³Ý ã³÷³ÝÇßÝ»ñáíª áã: سñ¹ÇÏ ³ëáõÙ »Ý. §ºë ѳí³ïáõÙ »Ù ѳÕóݳÏÇݦ: ÂáõÛÉ ïí»ù ³ë»É, áñ ÐÇëáõëÁ »ñµ»ù ³Û¹ù³Ý ѳÕÃ³Ï³Ý ãÇ »Õ»É, áñù³Ý ¿ñ ˳ãÇ íñ³: 

Wednesday, May 18, 2011

Թիկնապահներ՝ քահանաներին ընդդեմ կոկորդ կրծողների

Դրամատիկ ֆիլմ էր հիշեցնում վերջին օրերի միջադեպը, որտեղ գլխավոր դերերում խաղում էին Տեր Եսայան, իսկ որպես հակահերոս՝ հերթական Եհովայի վկան: Դե ինչպես միշտ մեր ֆիլմում էլ բարի հերոսը հալածվում է անտիհերոսի կողմից, հանուն ճշմարտության, Քրիստոսի չարչարանքներն է կրում, իսկ հետո՝ հայցում հասարակության օգնությունը՝ հանուն անպաշտպան և անօգնական կղերականության:
Կասկած չի հարուցում, որ այս ֆիլմի սցենարը վաղուց արդեն գրված է եղել ս. Էջմիածնում հարգարժան կաթողիկոսի բարձր հովանու ներքո: Իսկ ֆիլմի տեղեկատվական հովանավորներն են Հանրային, Շանթ, Արմենիա և այլ մանրմունր միջոցները: Ֆիլմը արդեն ցուցադրվում է և հանձնվել է հասարակության դատին, հավաքել բավականին մեծ լսարան: Ցավոք ֆիլմը հաճախ է ընդմիջվում գովազդային ու հակագովազդային ընդմիջումներով: Վերջում մեր հերոսը՝ Տեր Եսայան, վերականգնում է ճշմարտության լույսը մեր ժողովրդի մեջ, հաշվեհարդար տեսնում օտար տարրերի և իր սեփական կոկորդը կրծողների հետ: Հանդիսատեսը գոհ է մնում, սյուժեն շատ լարված էր, միայն կինոթատրոնի լույսերի միացումից հետո է պարզ դառնում, որ այդ ամենն ընդամենը ֆիլմ էր: Մարդիկ դուրս են գալիս կինոթատրոնից՝ ցրվելով միջնադարյան ֆիլմի մշուշից:
Իսկ ֆիլմի վերջում մի կարևոր հայտարարություն.<Շտապ պահանջվում են փորձառու, քաչալ, հաստավիզ թիկնապահներ մեր ազգասեր ու աստվածասեր, սուրբ և վարքով անբիծ, բարեհամբույր և անշահախնդիր քահանաներին պահպանելու համար: Խոստանում են բարձր աշխատավարձ, թաղումներին և հարսանիքներին, կնունքներին և տնօրհնեքներին՝ կրկնապատիկ վարձատրությամբ>: THE END.

Friday, May 13, 2011

Տարօրինակ, թե օրինաչափ...


Տարօրինակ չէ միթե, որ մահացածները մեր երկրում դեռ թոշակ են ստանում: Դե, չնայած ինչ տարօրինակ բան կա, չէ որ նույն մահացածները մեզ մոտ մասնակցում են նաև ընտրություններին և ըտրացուցակնրում միշտ իրենց ուրույն տեղն ունեն: Գուցե տարօրինակ էլ չէ, որ մեր մեռելների օրը տարին քանի անգամ պետական մակարդակով է նշվում: Իսկ գուցե օրինաչափ է մեր կառավարության սերը հանդերձյալ աշխարհի բնակիչների հանդեպ: Մի բան էլ ոչ աշխատանքային օր են հայտարարում ամեն մեռելոցի` թե գնացեք գերեզմաններ, ազատ հաղորդակցվեք ձեր մեռելների հետ: Գուցե դա է պատճառը, որ այս ազգը այդպես էլ չի կարողանում ձերբազատվել մեռելապաշտությունից, իսկ քահանաներն էլ դեռ քաջալերում են հաղորդակցվելու մեռած ոգինրի հետ: Ցավում եմ, որ Հայաստանը դարձել է ոչ թ թանգարան բաց երկնքի տակ, այլ` գերեզմանոց բաց երկնքի տակ...

Tuesday, May 10, 2011

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ


ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Lragir.am-ում տպագրվել էր Սևանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի նամակ, որտեղ նա գրում էր, որ «Շանթ» հեռուստաընկերության լրագրողները ներխուժել են իրենք տարածք և առանց թույլտվության նկարահանումներ կատարել, որից հետո Սևանի դատախազությունը գործ է հարուցել իրենց նկատմամբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Ներկայացնում ենք պարոն Բաղդասարյանի հետ հարցազրույց:

- Պատվելի, երկու խոսքով կներկայացնե՞ք ձեր ղեկավարած եկեղեցին:

- Մեր եկեղեցին Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների Եկեղեցու Սևանի տեղական միավորն է: Այն ունի մոտ 40 տարվա պատմություն և ավելի քան 1000 հետևորդ: Եկեղեցին գործում է Սևան քաղաքում և նրա շրջակա բնակավայրերում:

- Նշեցիք, որ 40 տարի է, ինչ եկեղեցին գործում է: Եթե հանենք սովետական ժամանակաշրջանը, կարո՞ղ ենք գնահատել անկախության շրջանում եկեղեցու վիճակը:

- Ընդհանրապես քաղաքի ղեկավարության հետ խնդիրներ չեն եղել, և ունեցել ենք նորմալ հարաբերություններ: Ընդ որում` այդ հարաբերությունները պահպանվել են բոլոր քաղաքապետերի պաշտոնավարման օրոք: Ժամանակին խնդիրներ առաջացրել են Հայ առաքելական եկեղեցու ծառայողների կողմից` հիմնականում փնովանքներ և մեղադրանքներ, բայց հիմնականում ձգտել ենք ունենալ խաղաղ հարաբերություններ թե՛կրոնական առումով, թե՛ քաղաքական:

- Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:

- Ես միշտ ձգտել եմ, որ հարաբերությունները ոչ թշնամական լինեն, այցելել եմ բոլոր քահանաներին (բոլորին ճանաչում եմ) և փորձել եմ վերացնել լարվածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչո՞ւ եղբայրը եղբորը մահվան մատնի: Սակայն չեմ կարող ասել, որ նման վերաբերմունքը փոխադարձ է եղել:

- Ինչպե՞ս կբացատրեք վերջին շրջանի իրադարձությունները, որոնք դուք ներկայացրել եք նամակում

- Ենթադրում եմ, որ պղտոր ջրում ձուկ բռնելու սկզբունքով յուրաքանչյուրը ցանկանում է իր նպատակին հասնել: Օրինակ` կարծեմ «02» հաղորդման ժամանակ էր, որ հայտարարեցին` Սևանում կրկնակի սպանություն կատարողը Եհովայի վկա էր, որից հետո խոսեց վանքի քահանան և հայտարարեց, որ եթե չեք ուզում նման բաներ տեղի ունենան, եկեք մեզ մոտ: Սա ինքնին ինչ-որ բան ասում է: Դրանից հետո հանդիպեցի մեկ այլ քահանայի, ով նույնպես հանդիպել էր այդ լրագրողներին, և նա ասաց, որ լրագրողները նույնիսկ իր նյութն են մոնտաժ արել` կտրելով այն հատվածը, որտեղ նա նշում է. «Համոզված չեմ` այդ մարդը Եհովայի վկա է, թե ոչ, որովհետև չեմ ճանաչում»: Խոսելով նշված դեպքի մասին` քահանան ասաց, որ իրեն զանգեցին և ասացին. «Վեր կացեք ու լրագրողներին ընդունեք և տարեք սպանության վայրը: Այնուհետև իրենք հարցրել են ձեր մասին, ես էլ իրենց բերել եմ այստեղ»: Սա էր նրա մեկնաբանությունը:

- Փաստորեն այդ հոգևորակա՞նն էր լրագրողներին բերել ձեր մոտ:

- Այո, երկու քահանա: Տեղ հասցնելուց հետո նրանք կանգնել են դրսում, իսկ լրագրողները ներս են մտել:

- Իսկ դեպքից հետո նրանք որևէ կերպ միջամտե՞լ են կամ սաստե՞լ են լրագրողներին:

- Ես վստահ չեմ, որ նման բան ասել են, որովհետև դեպքից հետո նրանք լրագրողներին հարցազրույց են տվել: Հաղորդման ժամանակ պետք է նկատելի լինի, որ նրանք կանգնած էին եկեղեցու կիսակառույց շինության կողքին և զավեշտալի է, որ մեր մասին ասում էին` Նրանք հավաքվում են նախկին կինոթատրոնի շենքում, և իրենք կանգնած են կիսակառույց եկեղեցու ֆոնի վրա` չցանկանալով ասել, որ այդ եկեղեցին կանգնած է Սևանում վերջին տարիներին կառուցված և իրենց կողմից հիմնովին քանդված կինոթատրոնի տեղում:

- Իսկ ո՞րն էր հենց այդտեղ կառուցելու իմաստը: Կողքին ազատ տարածքնե՞ր չկային:

- Չեն կարող ասել, բայց որպես փաստ` կառուցելու համար պիտանի ազատ վայրերը բավականին շատ են:

Եթե քաղաքի պատմությանն անդրադառնանք, ապա մոտ 200 մետր հեռու եղել է եկեղեցի, որը կոմունիստների ժամանակ կիսաքանդ է եղել և հիմա կիսավերակ վիճակում է: Եթե նրանք ցանկանային պատմական արդարությունը վերականգնել, ապա կարող էին հենց այդ եկեղեցին վերակառուցել: Երևի պատճառն այն է, որ դա կենտրոնական տեղում է (ընդ որում, իրենք բացի այդ տեղից` վերցրել են նաև մշակույթի պալատը): Թեկուզ և դա լավ է. ներեցեք արտահայտությանս համար, բայց ավելի լավ է եկեղեցի կառուցվի, քան կազինո:

- Կարո՞ղ եք կարճ ներկայացրել ձեր հետ պատահած դեպքը: Ենթադրում ենք` ոչ բոլորն են կարդացել մամուլում տեղ գտած ձեր նամակը:

- Բոլորիս հայտնի կրկնակի սպանությունից հետո լրագրողներ եկան Սևան` հիմնականում մեզ պախարակելու նպատակով: Իրենց հայտարարած նպատակը` հեռուստանյութն ամբողջական դարձնելն էր, սակայն իրական նպատակն այլ էր: Եկել էին շփոթեցնող, մարդու արժանապատվությունը վիրավորող սադրիչ հարցեր տալու, առանց թույլտվության ներս էին մտել, և երբ ես իրենց առաջարկեցի դադարեցնել նկարահանումը և դուրս գալ, աղմուկ բարձրացրեցին: Իրենց ասելով` իմ խնդրանքից հետո չեն նկարահանել, բայց որքան նկատելի էր` մինչև վերջ էլ նկարում էին:

- Ըստ իրենց` ձեր կողմից ֆիզիկական միջամտություն է եղել:

- Իհարկե, նման բան ասում են: Սակայն ամբողջական տեսագրությունը պետք է ապացուցի` դա եղե՞լ է, թե՞` ոչ: Ես իրենց պարզապես ասել եմ, որ այստեղ մասնավոր սեփականություն է, որտեղ գտնվելու իրավունք չունեք և պետք է դուրս գաք:

- Հետո կանչեցին հարցաքննությա՞ն:

- Ինձ առաջին անգամ կանչեցին հարցաքննության` ասելով, որ մարզային դատախազությունը գործ է հարուցել այդ առումով և հարցեր տվեցին, որոնց ես պատասխանեցի: Ես նշեցի, որ նրանք, ապօրինի կերպով առանց վկայականներ ցույց տալու ներխուժել են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք և առանց թույլտվության նկարահանումներ կատարել, իսկ ես նրանց պարզապես խնդրել եմ դուրս գալ և ավելացրեցի, որ ասվածն իրազեկման համար բավարար համարելով` հրաժարվում եմ մյուս հարցերին պատասխանելուց: Երկրորդ անգամ կանչեցին` հայտնելով, որ հետաքննություն է նշանակվել և պետք է վկաներին հավաքել, քանի որ այդ մարդիկ բողոքներ են ներկայացրել, որ դուք խոչընդոտել եք լրագրողական օրինական գործունեության իրականացմանը, իսկ այնուհետև` ծեծել եք: Նրանք նշեցին, որ ապացույցներ կան` հանձին տեսագրության, սակայն հրաժարվեցին այն ցուցադրելուց` ասելով, որ` ոչ, մենք ձեզ ենք հարցաքննելու: Հարցաքննվեցին նաև երկու կանայք, որոնք հաստատեցին, որ լրագրողներն իրենց խիստ լկտի են պահել, իսկ մի աղջկա հասցեին էլ գռեհիկ և նվաստացուցիչ արտահայտություն արեցին: Դա «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանն էր: Նա նաև հրաժարվեց ներկայանալ` պատճառաբանելով, որ ինքը լրագրող է, և իրեն ամբողջ աշխարհը ճանաչում է:

- Իսկ քրեական գործ ՔՕ ո՞ր հոդվածով է հարուցված:

- 164 հոդվածով` «Լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտում»:

- Ինչպիսի՞ն էր քննիչների վերաբերմունքը ձեր նկատմամբ:

- Քննիչը մի երիտասարդ էր` Արամ Մարտիրոսյան: Սկզբում նրա վերաբերմունքը շատ քաղաքավարի էր, բայց վերջին անգամ վերաբերմունքն արդեն այլ էր: Բոլոր տեղերից, որտեղից հետաքրքրվում ենք, պատասխանում են, որ սա պատվիրված գործ է` ուղղված կոնկրետ ձեր դեմ:

- Իսկ ձեր կարծիքով ո՞վ է պատվիրել:

- Միջնադարում արտահայտություն կար` Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ:

- Վերջին շրջանում ԶԼՄ-ներում և մասնավորապես, հեռուստատեսությամբ, հաճախ են հանդիպում այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ ոչ միանշանակ գնահատական պարունակող նյութեր: Դա որևէ ազդեցություն թողնո՞ւմ է ձեր նկատմամբ վերաբերմունքի վրա:

- Բնականաբար: Ապատեղեկատվությունը մարդկանց շրջանում առաջ է բերում մի կողմից լարվածություն և ապակողմնորոշում, իսկ որոշ դեպքերում` ընդգծված թշնամանք:
Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը
 

Սկանդալային հայ քահանայի նախկին կինը փորձում է վերադարձնել երեխային

02.13.2011 15:05 epress.am

Սկանդալային հայ քահանայի նախկին կինը փորձում է վերադարձնել երեխային

Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը, ով անցյալ տարվա ամռանը ծեծի էր ենթարկվել գիշերային ակումբում, պարզվում է, միշտ սիրուհիներ է ունեցել և մշտապես ծեծի է ենթարկել իր կնոջը:
Epress.am-ը զրուցել է տեր Սարգսի արդեն նախկին կնոջ` Վիկտորիայի հետ, ով մի քանի մանրամասն է ներկայացրել իր և ամուսնու համատեղ կյանքից:
«Ամուսնության առաջին 2 տարին էդպես չէր, հետո սկսեց խմել, ծեծել: Սկզբում մտածում էի` չեմ կարող բարձրաձայնել այդ մասին, որովհետև բաժանվելու դեպքում գնալու տեղ չունեի. ծնողներս հասարակ մարդիկ են, Բուլղարիայում էին ապրում առանց անձնագրի, իսկ ամուսինս վախեցնում էր, թե միլիցայության միջոցով նրանց հետ կուղարկի Հայաստան: Հետո, երբ երեխա ունեցանք, Սարգիսը շարունակում էր ծեծն ու հարբած տուն վերադառնալ: Երեխայի ծնունդից հետո էլ, երբ ասում էի` կբաժանվեմ, ասում էր` երեխային կխլի ինձնից, ասում էր` «եթե պատրաստ ես երեխային երբեք չտեսնես, դռները բաց են, բաժանվի»: Ու ես երեխայի պատճառով մնացի իր մոտ»,- պատմել է Վիկտորիան:
Նշենք, որ 6-ամյա տղայի խնամակալության համար այժմ տեր Սարգիսը Բուլղարիայի դատարան հայց է ներկայացրել:
Վիկտորիան չի կարողանում բացատրել, թե ինչու է տեր Սարգիսը ցանկանում պահպանել ընտանիքը և այժմ էլ պայքարում է` երեխային իր մոտ պահելու համար:
«Չգիտեմ` ինչի համար էր ուզում պահել ընտանիքը, շատերն ասում էին, որ իր պաշտոնին մնալու համար էր էդպես վարվում», – ասել է կինը:
«Բաժանվելուս որոշումը կայացրել եմ այն ժամանակ, երբ 2007 թվականին եկա Հայաստան: Այդ ժամանակ նա ինձ արգելեց երեխայիս հետս բերեմ, հետո, երբ հետ վերադարձա, երեխան պատմեց, որ իրեն տարել ա սիրուհու մոտ և նրա աչքի առաջ ինչ-որ բաներ են արել սիրուհու հետ: Դրանից հետո վերջնականապես որոշեցի բաժանվել: Այդ ժամանակ էլ սկսեց ահաբեկել, թե «եթե ուզում ես փողոց անցնելիս ընկնես մեքենայի տակ, բաժանվի»: Եվ ես վերջնական որոշումը կայացրեցի, երբ ինքը Օդեսսայում էր, ես փորձեցի հանգիստ ձևով հետը խոսել, բաժանվել և մնալ Բուլղարիայում, բայց ինքը դեմ էր», – նշել է մեր զրուցակիցը:
Այժմ Վիկտորիան Հայաստանում է, սակայն, նրա խոսքով, ամուսնու սպառնալիքները չեն դադարում.
«Որոշ ժամանակ տանից անգամ դուրս չէի գալիս: Հետո տեղեկացա, որ ինքը դիմել է դատարան` ներկայացնելով, թե, իբր, ես փախել եմ, չկամ, ու չի ներկայացնում իմ բնակության վայրը, որ այդ միջոցով երեխային պահի: Բայց, փառք Աստծո, ես հասցրի փաստաբանիս միջոցով ներկայանալ դատարան, 2 օր առաջ եմ իմացել, որ ինքը դիմումը ներս ա տվել, այժմ իմ փաստաբանը ներկայացրել է իմ փաստաթղթերը»:
Վիկտորիան ասել է նաև, որ Բուլղարիայի հայ համայնքից շատ անգամ են նամակներ եկել Էջմիածնի նստավայր` անանուն նամակներ:
«Հիմա ես եկել եմ իմ երկրից, իմ հայրենիքից օգնություն եմ խնդրում: Դեռ Վեհափառին չեմ դիմել, բայց, հավանաբար, կդիմեմ, – ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի մամուլի խոսնակ տեր Վահրամը նշել էր, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել էր զրույցի, սակայն նա դեռ չի ներկայացել, քանի որ գտնվում է ապաքինման մեջ:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացանք Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկից, տեր Սարգիսը «գերազանց առողջության մեջ է», իսկ բուլղարահայերի շրջանում խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո նա  բնակվում է իր ընկերուհու հետ:
Բուլղարահայերը նշել էին, որ չեն ցանկանում, որպեսզի իրենց քարոզի նման քահանա:

Սկանդալային հայ քահանայի նախկին կինը փորձում է վերադարձնել երեխային

Սկանդալային հայ քահանայի նախկին կինը փորձում է վերադարձնել երեխային

Էջմիածինը կարգալույծ չի անում գիշերային ակումբներ այցելող քահանային

02.08.2011 00:25 epress.am


Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները տարակուսանքի մեջ են այն փաստի կապակցությամբ, որ իրենց քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը շարունակում է իր դիրքը զբաղեցնել, չնայած նրա անվան հետ կապված մի քանի աղմկահարույց միջադեպերի:
Նշենք, որ դեռևս 2010 թվականի օգոստոսի սկզբին բուլղարական մի շարք թերթեր և կայքեր, մասնավորապես, 24часа.bg-ն, գրել էին սկանդալային պատմության մասին, որի գլխավոր «հերոսն» էր դարձել տեր Սարգիսը:
Վերջինս հուլիսի 31-ի գիշերը հարձակման էր ենթարկվել «Златы пясцы» հայտնի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին տեր Սարգսի վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել նրա գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Նշենք, որ հարձակվողները հայեր են եղել, որոնցից երկուսին ձերբակալել էին: Իրավապահ մարմինները հարցաքննել են նաև տեր Սարգսին, ով ի պատասխան քննիչ Դիմիտար Դիմիտրովի այն հարցի, թե ինչ էր անում եկեղեցու սպասավորը գիշերվա կեսին գիշերային ակումբում, պատասխանել է, որ նստած էր իր ընկերոջ հետ, որը եկել էր Ռուսաստանից, և իրենք «ընդամենը 2 հատ 50 վիսկի էին խմել»:
Epress.am-ի զրույցում Բուլղարիայի հայկական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ դեպքից հետո Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին տեր Սարգսին կարգալույծ անելու խնդրանքով, սակայն մինչ այսօր քահանան պահպանում է իր դիրքը Վառնայում:
Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները ասել են են, որ իրենք «բաց նամակներով են դիմել Վեհափառ հայրապետին՝ նշելով, որ տեր Սարգիսը նաև ներգրավված է թմրանյութերի բիզնեսի մեջ»:
Համայնքի ներկայացուցիչներին վրդովվեցնում է այն փաստը, որ Էջմիածինը լուծում չի տալիս իրենց «թեպետ փոքր, բայց Հայկական թեմի խնդիրներին»:
Վառնայում շատերի կարծիքով՝ տեր Սարգսի վրա իրագործած հարձակումը կապված է եղել վերջինիս բիզնես հետաքրքրությունների հետ:
Քահանան բուլղարական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ չգիտի իր վրա հարձակման իրական պատճառը:

Thursday, May 5, 2011

Լուսավոր մտքեր լուսավոր մարդուց. Սատու Սունտար Սինկհ

Ջրատարի խողովակը միշտ մաքուր է, որովհետև այն մշտապես մաքրվում է հոսող, թարմ և մաքուր ջրով: Նույնն է կատարվում նաև այն քրիստոնյաների հետ, ում սիրտն ու ձեռքերը միշտ բաց են դեպի մարդիկ՝ լցնելու նրանց հոգևոր և մարմնավոր կարիքները: Մարդկանց անվերապահ ծառայող քրիստոնյաները նման են կենդանի ջրի ջրատար խողովակի, որով Աստծո շնորհները հոսում են Սուրբ Հոգու միջոցով: Եթե դուք <լայն> ջրատար եք, և ձեզանից <բարակ ջուր> է հոսում, ուրեմն ձեր ջրատարը խցանված է: Հե՛նց հիմա դիմեք Քրիստոսի մաքրող արյան զորությանը և ձեր միջից կենդանի ջրի գետեր կհորդեն: Եթե այստեղ չմաքրեք ձեր <ջրատարը>, ապա Աստծուն չեք տեսնի, որովհետև Խոսքն ասում է. <Առանց սրբության ոչ ոք Աստծուն չի տեսնի> և <Երնաի՜ սրտով մաքուրներին, նրանք Աստծուն պիտի տեսնեն>:

Saturday, April 30, 2011

Բաց նամակ <Բանաձև> հաղորդաշարին, Հ1

Սիրելի Բանաձև, այս հաղորդումը ցույց տվեց ձեր կեղծ և շինծու բանաևձ լինելը: Դուք պարզապես սեպ եք խրում հասարակության մեջ՝ բաժանելով այն աղանդավորի և ոչ աղանդավորի: Ներեցեք, պարապ ժամանակ վատնելու փոխարեն համարձակություն կունենաք արդյոք ժամանակ տրամադրել քահանաների բարոյական անկման, կաթողիկոսի ազգակործան բիզնեսների մասին: Միթե այսօր գիշերները կազինոներում անցկացնող և պլան քաշող ու հարբեցող քահանան ավելի վտանգավոր չէ ձեր՝ այսպես ներկայացրած աղանդավորից: Ինքս չլինելով Եհովայի վկա՝ կարող եմ փաստել, որ համենայնդեպս նրաց մեջ հարբեցողներ և թմրամոլներ չկան, չկան այնպիսինները, որոնք կազինոյի խաղասեղանի վրա իրենց ընտանիքը կդնեն, բենթլիներով և ատրճանակներով ման կգա: Դուք ձեր հաղորդումով պառակտում եք Սփյուռքը՝ օտարելով Սփյուռքի ՀԱՅ Ավետարանական համայնքը հայրենիքից՝ ակամա աղանդավոր անվանելով մի ստվար զանգված հայորդիների: Բավական քաջություն կունենաք արդյոք անդրադառնալ այսօր չինովնիկների լկտի պահվածքին, երբ նայում են դեմքիդ և անամոթաբար կաշառք են պահանջում: Արդյոք համարձակ կլինեք խոսելու սնկի պես աճող խաղատների և դրա հետևանքով ինքնասպան լինողների թվի աճի մասին: Աղանդավորություն չէ արդյոք մեռելապաշտությունը, արծաթե խաչը համբուրելն ու նոր փող գցելը, սփյուռքի եկեղեցիների վրա հարկ դնելը, մշակութային օջախներ քանդելը և դրանց տեղում վանքեր շինելը, բարոյազուրկ քահանան, ապաշնորհ լրագրողը, աշակերտից գումար շորթող ուսուցիչը: Գուցե և Գրիգոր Լուսավորիչն էլ էր աղանդավոր, չէ որ դրսից եկավ, չէ որ հայ չէր, չէ որ հրեաների կրոնն էր քարոզում, չէ որ մարդասպանի որդի էր:Աշխարհը գլխիվայր եք շուռ տվել, հարգելի Բանաձև: Աստծո Բանաձևն ունեցե՛ք

Wednesday, April 27, 2011

The unexpected death of rev. David Wilkerson

Pastor David Wilkerson
It is with deepest of sadness that we have to inform you of the sudden passing of Reverend David Wilkerson, our founding pastor.

As the details of the family’s wishes are made known we will relay them to you on this website.

There will be a memorial service at Times Square Church at a date yet to be determined. It will be streamed live to give an opportunity for all to participate.

Pastor David Wilkerson’s was a life fully given for the glory of God and souls of men. He was greatly loved and he will be greatly missed.

Our prayers are with the family and we as a church body are committed to standing with them at this time of sorrow. 

Ցավալի լուր. ավտովթարի հետևանքով զոհվել է հայտնի քարոզիչ Դեյվիդ Վիլկերսոնը


Известный проповедник Дэвид Вилкерсон погиб в автокадастрофе

Известный проповедник Дэвид Вилкерсон погиб в автокадастрофе
Всемирно известный проповедник и пастор церкви в Нью-Йорке "Times Square Church", Дэвид Вилкерсон погиб в автокадастрофе, - сообщает христианский мегапортал www.invictory.org со ссылкой на CBN news. Индицент произошел в среду 27 апреля в штате Техас, США. В машине также находилась жена пастора Вилкерсона, Гвен, по информации CBN news она сейчас находится в больнице. Причины автокадастрофы выясняются.
Дэвид Вилкерсон погиб на 79 году жизни. Его церковь в Нью-Йорке насчитывает около 8000 членов. У проповедника осталось четверо детей и одиннадцать внуков.

Tuesday, April 12, 2011

Փառաբանությունը լռեցնւմ է սատանային


Փառաբանությունը հոգևոր զենք է, որը կարող ենք օգտագործել սատանային լռեցնելու համար: Հավանաբար սրանից ավելի կարևոր փաստ չկա Աստվածաշնչում: Գործնական քրիստոնեական կյանք ապրելու տեսանկյունից` Աստված քեզ միջոց է տվել սատանայի բերանը փակելու համար:

Friday, April 8, 2011

Մեր հին մարդը

<Մենք պետք է հստակ հասկանանք, որ հին մարդն անուղղելի է: Աստված չի փորձում բարելավել նրան, Նա նրան եկեղեցի չի ուղարկում կամ էլ Աստվածաշունչ ուսուցանում: Նա մեր մեջ գտնվողղ հին մարդու համար միայն մեկ լուծում ունի, և լուծումը մահապատիժն է: Սակայն ուրախալի լուրն այն է, որ այդ մահապատիժը տեղի է ունեցել երկու հազար տարի առաջ, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա: Մեր հին մարդը խաչվեց նրա հետ>:

Մտքեր Դերեկ Պրինսից

Հոգով մկրտված հավատացյալը, ով Աստծուց խնդրում է ավելին Նրա սիրուց, նման է այն մարդուն, ով ապրում է Միսիսիպի գետի ափին և ջրի այլ աղբյուր է փնտրում: Այսպիսի անձնավորությունն իր տրամադրության տակ ունի ավելին, քան կարող է օգտագործել:

Սուրբ Հոգու պարգևները. Դերեկ Պրինս

 Եթե կարծում եք, որ լոկ պարգևը փորձառելը մարդուն հոգևոր է դարձնում, ապա մենք պետք է հիշենք Բաղաաի ավանակին: Սա մեզ կրկին կիջեցնի երկիր: Աստված ստիպեց, որ ավանակը խոսի մարգարեի հետ, որովհետև վերջինս չէր լսում Աստծուն: Այս դասը կարող ենք ամփոփել հետևյալ կերպ. եթե նախքան մարգարեանալը ավանակ էիր, ապա գիտես, թե ինչ կլինես մարգարեանալուց հետո... Միայն հոգևոր պարգևները չեն փոխում մարդու բնույթն ու բնավորությունը: Աստված կարող է ավանակին էլ օգտագործել որպես վերջին հնարավորություն: Նշեմ, որ սա չի նվազեցնում պարգևի արժեքը, սակայն պետք է հասկանանք, որ դրանք պարգևներ են:

Բարի գալուստ

Բարի գալուստ