Wednesday, May 18, 2011

Թիկնապահներ՝ քահանաներին ընդդեմ կոկորդ կրծողների

Դրամատիկ ֆիլմ էր հիշեցնում վերջին օրերի միջադեպը, որտեղ գլխավոր դերերում խաղում էին Տեր Եսայան, իսկ որպես հակահերոս՝ հերթական Եհովայի վկան: Դե ինչպես միշտ մեր ֆիլմում էլ բարի հերոսը հալածվում է անտիհերոսի կողմից, հանուն ճշմարտության, Քրիստոսի չարչարանքներն է կրում, իսկ հետո՝ հայցում հասարակության օգնությունը՝ հանուն անպաշտպան և անօգնական կղերականության:
Կասկած չի հարուցում, որ այս ֆիլմի սցենարը վաղուց արդեն գրված է եղել ս. Էջմիածնում հարգարժան կաթողիկոսի բարձր հովանու ներքո: Իսկ ֆիլմի տեղեկատվական հովանավորներն են Հանրային, Շանթ, Արմենիա և այլ մանրմունր միջոցները: Ֆիլմը արդեն ցուցադրվում է և հանձնվել է հասարակության դատին, հավաքել բավականին մեծ լսարան: Ցավոք ֆիլմը հաճախ է ընդմիջվում գովազդային ու հակագովազդային ընդմիջումներով: Վերջում մեր հերոսը՝ Տեր Եսայան, վերականգնում է ճշմարտության լույսը մեր ժողովրդի մեջ, հաշվեհարդար տեսնում օտար տարրերի և իր սեփական կոկորդը կրծողների հետ: Հանդիսատեսը գոհ է մնում, սյուժեն շատ լարված էր, միայն կինոթատրոնի լույսերի միացումից հետո է պարզ դառնում, որ այդ ամենն ընդամենը ֆիլմ էր: Մարդիկ դուրս են գալիս կինոթատրոնից՝ ցրվելով միջնադարյան ֆիլմի մշուշից:
Իսկ ֆիլմի վերջում մի կարևոր հայտարարություն.<Շտապ պահանջվում են փորձառու, քաչալ, հաստավիզ թիկնապահներ մեր ազգասեր ու աստվածասեր, սուրբ և վարքով անբիծ, բարեհամբույր և անշահախնդիր քահանաներին պահպանելու համար: Խոստանում են բարձր աշխատավարձ, թաղումներին և հարսանիքներին, կնունքներին և տնօրհնեքներին՝ կրկնապատիկ վարձատրությամբ>: THE END.

No comments:

Post a Comment